UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանն ու խառը մենամարտերի (MMA) լեգենդար և անպարտելի ռուսաստանցի մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն և UFC-ի Փառքի սրահի անդամ Խաբիբ Նուրմագոմեդովը միասին մարզադաշտից հետևել են «Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպմանը։
Հայ մարտիկն Ինստագրամի իր էջում Խաբիբի հետ համատեղ լուսանկար է հրապարակել տրիբունայից՝ ընդգծելով իրենց ֆուտբոլային հակամարտությունը։ Ինչպես հայտնի է, Նուրմագոմեդովը մադրիդյան ակումբի մեծ երկրպագու է, մինչդեռ Ծառուկյանը համակրում է կատալոնական թիմին։
«Կապ չունի՝ օկտագոնում, թե դաշտում։ Մրցակցությունը երբեք չի ավարտվում։ «Բարսելոնան» դեռ հետ կբերի իրենը»,- հրապարակված լուսանկարին կից անգլերենով գրել է Ծառուկյանը։
View this post on Instagram
Հիշեցնենք, որ իսպանական Լա լիգայի շրջանակում կայացած Էլ Կլասիկոն ավարտվել է հյուրերի՝ «Ռեալի» դրամատիկ հաղթանակով՝ 2-1 հաշվով, ինչի արդյունքում ընդհատվել է «Բարսելոնայի» հաղթարշավը ներքին առաջնությունում։
























































