«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ներկա չի լինի 2026 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 39-ամյա ֆուտբոլիստը չի ծրագրում մեկնել Լոնդոն՝ միջոցառմանը մասնակցելու համար։ Պատճառը՝ նրա չափազանց ծանրաբեռնված գրաֆիկն է։
Մի քանի օր առաջ Մեսսին ԱՄՆ-ից մեկնել էր Իսպանիա՝ սպորտում ունեցած բացառիկ նվաճումների համար Աստուրիայի արքայադստեր մրցանակը ստանալու նպատակով։ Դրանից հետո նա վերադարձել է ԱՄՆ և գրեթե անմիջապես մասնակցել «Նյու Յորք Ռեդ Բուլսի» դեմ հանդիպմանը, որում «Ինտեր Մայամին» պարտվել է 0-2 հաշվով։
«Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Լոնդոնում։



























































