Ֆրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» ևս մեկ ֆուտբոլիստի ծառայություններով։ Փարիզյան ակումբի շարքերը կարող է համալրել կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Էքրեմ Քոնուրը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ՊՍԺ-ի ղեկավարությունն արդեն առաջարկ է նախապատրաստում «կապտանռնագույններին»՝ իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերի վերաբերյալ։ Նշվում է, որ Ֆերմինը գտնվում է նաև Լոնդոնի «Արսենալի» և «Չելսիի» դիտակետում. անգլիական ակումբներն ուշադիր հետևում են 23-ամյա ֆուտբոլիստի առաջընթացին։
Լոպեսի գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագունների» հետ նախատեսված է մինչև 2031 թվականը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 110 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ ամռանը փարիզյան գրանդը կատալոնական ակումբից ձեռք էր բերել հարձակվող Ֆերան Տորեսին։
























































