ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն դարձել է փարիզյան ակումբի պատմության ընթացքում ամենաշատ հաղթանակներ գրանցած մարզիչը։
Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրի խաղում ՊՍԺ-ն արտագնա հանդիպմանը 5։1 հաշվով ջախջախել է «Հավրին»։ Այս հաղթանակն իսպանացի մասնագետի համար 127-րդն էր փարիզյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։
Այս ցուցանիշով Էնրիկեն գերազանցել է Լորան Բլանի ռեկորդը, որն ակումբի գլխավոր մարզչի կարգավիճակում գրանցել էր 126 հաղթանակ։
Այսպիսով, 2023 թվականին ՊՍԺ-ն գլխավորած Լուիս Էնրիկեն դարձել է ակումբի պատմության ամենահաջողակ մարզիչը՝ հաղթանակների քանակով։



























































