«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կարլոս Տևեսը Ռիո Ֆերդինանդի հետ հարցազրույցում պատմել է, թե ինչու է հեռացել ակումբից և 2009 թվականին տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։
«Ինձ համար դա դժվար էր, Ռիո։ Ես զգում էի, որ իմ սիրտը տվել եմ «Յունայթեդին», բայց փոխարենը նույնը չեմ ստացել։ Ինձ ասել էին, որ երկու տարվա վարձակալությունից հետո, եթե լավ խաղամ, մեկ տարի անց կգնեն իմ տրանսֆերը։
Ֆերգյուսոնն ինձ ասաց․ «Կարլոս, հիմա ես կգնեմ քո տրանսֆերը, և դու կմնաս Մանչեսթերում»։ Թիմը մեկնեց նախամրցաշրջանային հավաքի, և ես հիշում եմ այդ զրույցը Ֆերգիի հետ։ Նա ասաց․ «Ես պատրաստվում եմ վճարել Բերբատովի տրանսֆերի համար, բայց դու մի՛ անհանգստացիր, ես կգնեմ քեզ, և մենք կկնքենք պայմանագիրը»։
Մարդիկ չեն հասկանում, թե ինչ էր ինձ ասում Ֆերգին կուլիսներում։ Կարծում եմ՝ այդ զրույցից հետո Ֆերգյուսոնը վեց ամիս ուներ իր խոստումը կատարելու համար, բայց նա դա չարեց։ Ընդհակառակը՝ սկսեց ինձ պահեստայինների նստարանին թողնել։ Ինձ թվում էր, որ նա միտումնավոր ինձ դուրս էր մղում թիմից՝ իմ տրանսֆերային արժեքը նվազեցնելու համար։ Դա էր ինձ ամենից շատ վիրավորել։
Եթե հիշում եք, մենք հաղթեցինք Չեմպիոնների լիգան և առաջնությունը, բայց հետո, իմ տրանսֆերային արժեքը նվազեցնելու համար, նոր ֆուտբոլիստ բերեցին։ Ես շարունակեցի նույն կերպ խաղալ առաջին ամիսներին, բայց երկրորդ տարվա երկրորդ ամսին արդեն այլևս ոչինչ չէի ուզում իմանալ։
Տևսը նաև ավելացրել է, որ «Յունայթեդում» հիանալի ժամանակ է անցկացրել և «Սիթի» տեղափոխությունն իր համար վրեժ էր։



























































