Չինաստանի Նինբո քաղաքում շարունակվում է ծանրամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը։ Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Հայաստանի հավաքականը մրցահարթակում կունենա մեկ ներկայացուցիչ։
Պայքարի մեջ կմտնի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը։ 57 կգ քաշային կարգում հայ ծանրորդուհու մրցելույթը կմեկնարկի Երևանի ժամանակով 12:00-ին։
Հիշեցնենք, որ Նինբոյում ընթացող աշխարհի առաջնությունը վարկանիշային է Լոս Անջելեսում կայանալիք Օլիմպիական խաղերի համար։ Այն կավարտվի նոյեմբերի 8-ին։ Հայաստանի հավաքականի ծանրորդների մրցելույթներին կարող եք հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում։




























































