Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի վերջին դիմակայությունում «Էվերթոնը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ «Նյուքասլի» նկատմամբ (3-1)։
Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացեց Ջեյմս Գարները։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 45-րդ րոպեին, Հայդեն Հաքնին կրկնապատկեց լիվերպուլյան թիմի առավելությունը։ Երկրորդ խաղակեսում՝ 69-րդ րոպեին, Բարին հաշիվը դարձրեց խոշոր (3-0)։ Հյուրերին հաջողվեց միայն խփել հեղինակության գնդակը. 88-րդ րոպեին Ջո Ուիլոքի փոխանցումից հետո աչքի ընկավ Դեն Բրնը։
Դեյվիդ Մոյեսի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչում կհանդիպի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ֆլիթվուդ Թաունին», որը պայքարից դուրս էր թողել Անգլիայի գործող չեմպիոն Լոնդոնի «Արսենալին»։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ




























































