Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը կարող է գլխավորել Թուրինի «Յուվենտուսը»։ Այս մասին հաղորդում է La Stampa պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ թուրինյան ակումբը պատրաստվում է պաշտոնանկ անել Լուչանո Սպալետիին, իսկ նրան փոխարինելու գլխավոր թեկնածուն հենց Դեշամն է։ Նշվում է, որ կողմերն արդեն անցկացրել են բանակցությունների առաջին փուլը։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի մասնագետը ժամանակին գլխավորել է «Յուվենտուսը» 2006-ից 2007 թվականներին։ Բացի այդ, ֆուտբոլային կարիերայի ընթացքում՝ 1994-1999 թվականներին, նա որպես խաղացող ևս հանդես է եկել թուրինյան թիմի կազմում։




























































