Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը խիստ զարմացել է, երբ Կառլո Անչելոտին թիմի հարձակվող Ռաֆինյային հրավիրել է Բրազիլիայի ազգային հավաքական։ Այս մասին հաղորդում է The Touchline-ը։
Բանն այն է, որ բրազիլացի հարձակվողը նոր է սկսել մարզավիճակ հավաքել այն վնասվածքից հետո, որը ստացել էր ազգային հավաքականի ճամբարում՝ նախորդ միջազգային դադարի ժամանակ։ Կատալոնական ակումբի ղեկավարությունն անհանգստանում է, որ այժմ Ռաֆինյան ստիպված կլինի կրկին մեկնել ազգային թիմ՝ ընկերական խաղերի մասնակցելու համար։
Նշենք, որ նոյեմբերին Կառլո Անչելոտիի գլխավորած հավաքականը երկու ստուգողական հանդիպում կանցկացնի։ Բրազիլիայի ընտրանու մրցակիցները կլինեն Ճապոնիայի (նոյեմբերի 14) և Սինգապուրի (նոյեմբերի 17) ազգային հավաքականները։



























































