Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամուել Էտո՛օն պատմել է, թե ինչպես է անցել Իսպանիա ժամանելու իր առաջին օրը, երբ ընդամենը 16 տարեկան էր և պատրաստվում էր միանալ Մադրիդի «Ռեալին»։
Նախկին ֆուտբոլիստի խոսքով՝ օդանավակայանում իրեն ոչ ոք չէր դիմավորել, ինչի պատճառով նա որոշ ժամանակ շփոթված ու անհանգստացած է եղել։
«Երբ 16 տարեկանում առաջին անգամ ժամանեցի Իսպանիա, «Ռեալի» ոչ մի աշխատակից ինձ չդիմավորեց Բարախասի օդանավակայանում։ Ես մի փոքր վախեցած էի, մինչև խոսեցի այնտեղ աշխատող աֆրիկացի աշխատակցի հետ։ Նա ասաց, որ եթե սպասեմ մինչև իր հերթափոխի ավարտը, ինձ կտանի ակումբի տեղակայման վայր։ Ես մինչ օրս կապ եմ պահպանում նրա հետ», — Էտո՛օի խոսքերը մեջբերում է Sport.es-ը։
Հիշեցնենք, որ Էտո՛օն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել ինչպես Մադրիդի «Ռեալի» համակարգում, այնպես էլ կատալոնական «Բարսելոնայում», իսկ այժմ գլխավորում է Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիան։



























































