Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2026/27 մրցաշրջանի 12-րդ տուրում «Ալ-Շաբաբը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ալ-Ահլիին» և հաղթել 6-1 հաշվով։
Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց բրազիլացի Ռիկարդո Մատիաշը, իսկ բելգիացի Յանիկ Կարասկոն իրա կտիվում հեթ–տրիկ գրանցեց, ևս մեկ գոլ խփեց Տոբինսոնը։ Մրցակցի կազմում գոլը խփեց Ալ Բուրաիկանը։
Հյուրերի կազմում Էդուարդ Սպերցյանը հայտացուցակում էր, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։
Այս հաղթանակից հետո «Ալ-Շաբաբը» 12 խաղից հետո վաստակեց 14 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնական։ «Ալ-Ահլին» իր ակտիվում ունի 21 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը։
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































