Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2026/27 մրցաշրջանի 11-րդ տուրում «Ալ-Ահլին» սեփական հարկի տակ 4-1 հաշվով առավելության հասավ «Ալ-Խալիջի» նկատմամբ։
Հանդիպման 11-րդ րոպեին հաշիվը բացեց Այվան Թոնին, որին գոլային փոխանցում կատարեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը։ Հայ կիսապաշտպանի՝ տուգանայինից կատարած հեռահար և դիպուկ փոխանցումն անգլիացի հարձակվողը եզրափակեց գլխի հարվածով։ 57-րդ րոպեին Բոնդարենկոն կրկնապատկեց տանտերերի առավելությունը, իսկ 61-րդ րոպեին Ֆրանսիշկու Տրինկաուն հաշիվը դարձրեց խոշոր։ Հյուրերի հեղինակության գնդակը հանդիպման վերջնամասում՝ 87-րդ րոպեին, խփեց Ալ-Խայբրին։ Հանդիպման ավելացված ժամանակի՝ 90+6-րդ րոպեին Այվան Թոնին անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ ձևակերպելով դուբլ և վերջնական հաշիվը (4-1)։
Հավելենք, որ հյուրերը հանդիպումն ավարտեցին տասը հոգով. 69-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով հեռացվել էր Մատեո Բենեգասը։ Ինչ վերաբերում է Էդուարդ Սպերցյանին, ապա նա փոխարինվեց 66-րդ րոպեին։
Նշենք, որ «Ալ-Ահլին» մեկ խաղ պակաս ունի անցկացրած, քանի որ Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 9-րդ տուրի շրջանակում նախատեսված «Ալ-Նասրի» հետ հանդիպումը հետաձգվել է և կկայանա 2027 թվականի մարտի 6-ին։
Այս հաղթանակից հետո «Ալ-Ահլին» վաստակած միավորների քանակը հասցրեց 21-ի և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Ալ-Խալիջը» 12 միավորով գտնվում է 10-րդ տեղում։
YEAH, OF COURSE IVAN TONEY SCORES!
AND FYI, IT’S NOT EVEN A PENALTY! ⚽️ https://t.co/7yrvSno04e
— All About SPL 🔔 🇸🇦 (@Saudifutbol) October 23, 2026
Մրցաշարային աղյուսակն այս պահին


























































