«Բարսելոնայի», Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին վինգեր, «Ոսկե գնդակի» դափնեկիր Լուիշ Ֆիգուն խոստովանել է, որ հավանաբար կկորցներ իր տեղը աջ եզրում, եթե հանդես գար «կապտանռնագույնների» ներկայիս աստղ Լամին Յամալի հետ նույն թիմում։
«Եթե մենք միասին խաղայինք, հնարավոր է՝ ես ստիպված լինեի անցնել ձախ եզր և փոխել դիրքս։ Իսկ ես չէ՞ որ նույնպես անհավանական տաղանդ ունեի (ժպտում է,- խմբ.)»,- Ֆիգուի խոսքերն է մեջբերում Goal պարբերականը։
Նշենք, որ 19-ամյա իսպանացին աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է, ինչպես նաև նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներից մեկը։
Իավելենք նաև, որ ընթացիկ մրցաշրջանում Յամալը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

























































