Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 12-րդ տուրում «Շիրակը» Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում կամային հաղթանակ տարավ ԲԿՄԱ-ի նկատմամբ (2-1):
Հանդիպումը շատ անսպասելի սկիզբ ունեցավ տանտերերի համար. արդեն 2-րդ րոպեին Սուրեն Կիրակոսյանն առաջ մղեց «բանակայիններին»: Խաղի բեկումնային դրվագը արձանագրվեց 26-րդ րոպեին, երբ հյուրերի ֆուտբոլիստ Մանուկյանը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղի համար ստացավ ուղիղ կարմիր քարտ և հեռացվեց խաղադաշտից: Նշանակված 11-մետրանոց հարվածը հաջորդ րոպեին՝ 27-րդ րոպեին, անվրեպ իրացրեց Ռաֆիկ Միսակյանը՝ վերականգնելով հաշվի հավասարությունը:
Երկրորդ խաղակեսում թվային առավելություն ունեցող գյումրեցիները կարողացան ճնշումն ու առավելությունը վերածել գոլի։ 81-րդ րոպեին Բամբա Մեսամբան խփեց տանտերերի հաղթական գնդակը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական արդյունքը։
Այս հաղթանակից հետո «Շիրակը» վաստակեց 14 միավոր և ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում, իսկ ԲԿՄԱ-ն 8 միավորով մնաց նախավերջին՝ 11-րդ տեղում։
Հանդիպման տեսագրությունը․
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































