Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունեց «Քրիսթալ Փելասին» և հաղթեց 2–0 հաշվով։
Հանդիպման 13-րդ րոպեին հյուրերի հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետան հեռացվեց խաղադաշտից։ Թվային առավելությունից օգտվելով՝ «Տոտենհեմը» հաշիվը բացեց 25-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ պաշտպան Արչի Գրեյը։
73-րդ րոպեին Յան Պաուլ վան Հեկեն սահմանեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 2–0։

Այս հաղթանակը «Տոտենհեմի» համար երրորդ անընդմեջն էր Անգլիայի Պրեմիեր լիգայում։ 9 տուրից հետո թիմը 12 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղը, իսկ «Քրիստալ Փելասը» 7 միավորով 18-րդն է։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Մրցաշարային աղյուսակը՝
























































