Անգլիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը կարծում է, որ նորվեգացի կենտրոնական հարձակվող Էրլինգ Հալանդը կարող է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում», եթե «Մանչեսթեր Սիթիին» հեռացնեն Անգլիայի Պրեմիեր լիգայից։
«Եթե «Սիթիին» հեռացնեն ԱՊԼ-ից, կարծում եմ՝ Հալանդը կտեղափոխվի «Բարսելոնա»։ Նա նման է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստի, ես նրան պատկերացնում եմ այդ մարզաշապիկով, բայց, ամենայն հավանականությամբ, նա կհայտնվի «Բարսայում»։ Կզարմանամ, եթե նրա հայրն արդեն որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերած չլինի»,— Սքոուլզի խոսքն է մեջբերում The Touchline-ը։
Նշենք, որ Հալանդի գործող պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ նախատեսված է մինչև 2034 թվականի հունիսի վերջը։ 26-ամյա սկանդինավցու տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 220 միլիոն եվրո։


























































