Իտալիայի Ա Սերիայի 2026/2027 մրցաշրջանի 11-րդ տուրի շրջանակում «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ՝ Ֆլորենցիայի «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում, հյուրընկալեց Թուրինի «Յուվենտուսին»։ Հանդիպումն անցավ անզիջում պայքարում և ավարտվեց մարտական ոչ-ոքիով՝ 2:2 հաշվով։
Տանտերերը շատ արագ բացեցին հանդիպման հաշիվը․ արդեն 4-րդ րոպեին աչքի ընկավ Մատեո Պելեգրինոն՝ առաջ մղելով «մանուշակներին»։ Թուրինցիները կարողացան վերականգնել հաշվի հավասարակշռությունը 32-րդ րոպեին, երբ պատասխան գնդակը հեղինակեց Նիկ Վոլտեմադեն։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 54-րդ րոպեին, Ալյո Նժիեն կրկին առաջ մղեց ֆլորենցիական ակումբին։ Այնուամենայնիվ, «Յուվենտուսը» երկրորդ անգամ խուսափեց պարտությունից․ 66-րդ րոպեին Բրեմերը դիպուկ հարվածով ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը։
Այս խաղից հետո «Յուվենտուսը» վաստակած 18 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Ֆիորենտինան» 9 միավորով 15-րդ տեղում է։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին

























































