Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ նոյեմբերի 8-ին սկսել է ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելով Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի վերջին երկու տուրերի հանդիպումներին։ Ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն արդեն հրապարակել է հավաքին հրավիրված ֆուտբոլիստների անվանական ցանկը։
Մեր ընտրանին հավաքի շրջանակում իր առաջին մարզումն անցկացրեց ժամը 17:30-ին: Արտերկրում հանդես եկող յոթ ֆուտբոլիստներ՝ Օգնյեն Չանչարևիչը, Գեորգի Հարությունյանը, Ստյոպա Մկրտչյանը, Նաիր Թիկնիզյանը, Արտեմ Բանդիկյանը, Կառլեն Հովհաննիսյանը և Էդգար Սևիկյանը, ազգային թիմին կմիանան վաղը՝ նոյեմբերի 9-ին։
Առաջիկա հանդիպումներին Հայաստանի հավաքականը մոտենում է կադրային լուրջ կորուստներով։ Վնասվածքների պատճառով ազգային թիմին չեն կարողանա օգնել Էդուարդ Սպերցյանը («Ալ-Ահլի»), Հենրի Ավագյանը («Փյունիկ»), Սերգեյ Մուրադյանը («Նոա»), Խուլիո Բուենոն («Արարատ-Արմենիա») և Ֆինն Գերագուսյանը («Սանդերլենդ»)։ Բացի այդ, Վահան Բիչախչյանը («Լեգիա»), Կամո Հովհաննիսյանը («Արարատ-Արմենիա») և Էրիկ Սիմոնյանը («Փյունիկ») նոր են ապաքինվել վնասվածքներից և դեռևս լիարժեք մարզավիճակում չեն ընտրանուն միանալու համար։
Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակն առաջիկա խաղերի համար ունի հետևյալ տեսքը․
Դարպասապահներ
- Օգնյեն Չանչարևիչ — ԻՄՏ «Բելգրադ» (Սերբիա)
- Արսեն Բեգլարյան — «Ալաշկերտ»
- Ալեքսանդր Միշիև — «Ուրարտու»
- Գոռ Մատինյան — «Սարդարապատ»
Պաշտպաններ
- Արտեմ Բանդիկյան — ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)
- Գեորգի Հարությունյան — «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
- Ստյոպա Մկրտչյան — «Նյուրնբերգ» (Գերմանիա)
- Նաիր Թիկնիզյան — «Օլիմպիակոս» (Հունաստան)
- Էրիկ Փիլոյան — «Ուրարտու»
- Արման Ղազարյան — «Ուրարտու»
- Խարիտոն Այվազյան — «Ուրարտու»
- Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա»
- Արգիշտի Պետրոսյան — ԲԿՄԱ
Կիսապաշտպաններ
- Ուգոչուկվու Իվու — «Ռուբին» (Ռուսաստան)
- Կառլեն Հովհաննիսյան — «Ակրոն» (Ռուսաստան)
- Գոռ Մանվելյան — «Նոա»
- Կարեն Մուրադյան — «Արարատ-Արմենիա»
- Կարեն Նալբանդյան — «Ալաշկերտ»
- Էդգար Փիլոյան — «Ալաշկերտ»
- Հովհաննես Հարությունյան — «Փյունիկ»
Հարձակվողներ
- Էդգար Սևիկյան — «Սեուտա» (Իսպանիա)
- Հրանտ-Լեոն Ռանոս — «Տեներիֆե» (Իսպանիա)
- Նարեկ Գրիգորյան — «Ֆարուլ» (Ռումինիա)
- Նարեկ Հովհաննիսյան — «Լեխիա» Գդանսկ (Լեհաստան)
- Արթուր Միրանյան — «Իրոնի Տիբերիաս» (Իսրայել)
- Արթուր Ղարիբյան — «Ռոդինա» (Ռուսաստան)
- Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա»
- Ժիրայր Շաղոյան — «Արարատ-Արմենիա»
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Կիպրոսի ընտրանուն, իսկ նոյեմբերի 15-ին արտագնա խաղում կմրցի Լատվիայի հավաքականի հետ։



























































