Կազանի «Ռուբինը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում մրցակցի հարկի տակ 1։0 հաշվով հաղթել է «Լոկոմոտիվին»՝ տոնելով երկրորդ անընդմեջ հաղթանակն առաջնությունում։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն կազանյան թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Կազանյան թիմի համար սա երկրորդ հաղթանակն էր Օլեգ Կուզմինի գլխավորությամբ, որը ներկայումս կատարում է գլխավոր մարզչի պարտականությունները։
Այս արդյունքից հետո «Ռուբինը» վաստակել է 18 միավոր և ժամանակավորապես զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը։
Մրցաշարային աղյուսակը՝

























































