Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի համարում Կրիշտիանու Ռոնալդուի՝ ազգային թիմից հեռանալու որոշման համար։
«Ես Ռոնալդուի հետ չեմ խոսել, քանի որ մտադիր էի նրան հրավիրել հավաքական։ Այդ դեպքում հնարավորություն կունենայի զրուցելու նրա հետ։
Հնարավոր է՝ իրադարձությունները մի փոքր շտապ զարգացան, բայց ոչ իմ մեղքով։ Կարծում եմ՝ նա արդեն հասկանում էր, որ վաղ թե ուշ այդ պահը գալու է՝ անկախ նրանից՝ նրան կհրավիրեին ևս մեկ հանդիպման, թե ոչ։ Ես ինձ մեղավոր չեմ զգում նրա հեռանալու համար։
Ես հարգում եմ նրա որոշումը և, իհարկե, այն պատմությունը, որը նա կերտել է ազգային հավաքականում։ Մեկուկես տարվա ընթացքում մեր միջև ամուր ընկերական հարաբերություններ են ձևավորվել։ Նա իր մարզական կարիերայի տեսանկյունից այժմ այլ որոշում է կայացրել, և ես մեծ հարգանքով եմ վերաբերվում դրան»,– Ժեզուշի խոսքերը փոխանցում է O Jogo-ն։
Նոյեմբերի 5-ին 41-ամյա Ռոնալդուն հայտարարել էր Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։
























































