Երեկ՝ նոյեմբերի 5-ին, Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնապես հայտարարեց Պորտուգալիայի ազգային հավաքականում իր ելույթներն ավարտելու մասին։ Լեգենդար հարձակվողի միջազգային կարիերայի ավարտի ֆոնին ՈւԵՖԱ-ն հատուկ անդրադարձ է կատարել նրան:
Եվրոպական ֆուտբոլային կառույցի մամուլի ծառայությունը սոցցանցերի իր էջերում հուզիչ տեսանյութ է հրապարակել ամիսներ առաջ կայացած ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան — Պորտուգալիա (0-5) հանդիպումից։
Միլիոնավոր դիտումներ հավաքած և թրենդային դարձած տեսանյութում Ռոնալդուն խաղադաշտ է դուրս գալիս ներառական ֆուտբոլով զբաղվող հայ պատանի Ռուբենի ուղեկցությամբ։
Տեսանյութին կից ՈւԵՖԱ-ն կատարել է հետևյալ գրառումը․ «Մենք կկարոտենք այս պահերը, Կրիշտիանու…»։
🥹 We’ll miss these moments @Cristiano https://t.co/scBSnHwMqq
— UEFA (@UEFA) November 5, 2026
Հիշեցնենք, որ ժամանակին այդ հանդիպումից հետո Ռոնալդուն ևս իր Instagram-յան էջում հրապարակել էր նույն տեսանյութը՝ գրելով, որ նոր ընկեր է ձեռք բերել, և հույս հայտնելով, որ բոլորը հնարավորություն կունենան հետևել իրենց երազանքին:
Ի դեպ, 41-ամյա պորտուգալացին Instagram-ում ամենաշատ հետևորդներ ունեցող մարդն է աշխարհում. նրա լսարանն այս պահին հասել է աննախադեպ 679 միլիոնի:

























































