ԵԼ լիգայի փուլի 4–րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» մրցակցի հարկի տակ հյուրընկալվեց «Ալկմարին»։
Առաջին խաղակեսում թուրինյան թիմն առաջ էր հաշվի մեջ 2–0 հաշվով։ Նախ Կոլո Մուանին օգնեց աչքի ընկնել Կուպմեյներսին, իսկ հետո ֆրանսիացին ինքը դարձավ գոլի հեղինակ՝ Վոլտեմադեի փոխանցումից հետո։ 88–րդ րոպեին տանտերերի կազմում Մերդենկը մեկ գնդակ հետ բերեց, սակայն ավելին անել նիդերլանդական թիմին չհաջողվեց։
Այս հանդիպումից հետո «Յուվենտուսը» 10 միավորով մրցաշարային աղյուսակում 5–րդն է։ «Ալկմարը» 6 միավորով 14–րդն է աղյուսակում։
Գոլերն՝ ԱՅՍՏԵՂ։
«Բենֆիկան» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Լեխի» հետ։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3–1 հաշվով։ Պորտուգալական թիմը 12 միավորով առաջատարներից մեկն է աղյուսակում՝ «Բորնմութի» և «Ֆերենցվարոշի» հետ միասին։
Գոլերն՝ ԱՅՍՏԵՂ։

«Բայերը» սեփական հարկի տակ ընդունեց «Մարսելին»։ Ֆրանսիական թիմը հաղթեց 1–0 հաշվով՝ Ամին Գոուրիի գոլի շնորհիվ։
Գոլերն՝ ԱՅՍՏԵՂ։
Զուգահեռաբար ընթացող հանդիպումների արդյունքները․
«Սելթա» — «Յունիոն» / 1–2
«Սելթիկ» — «Բեշիքթաշ» / 3–2
«Բեր Շեվա» — ՕՖԻ / 0–2
«Շտուրմ» — «Ցելյե» / 2–3
«Սանդերլենդ» — «Դինամո Զ․» / 0–2
Մրցաշարային աղյուսակը
























































