ԵԼ լիգայի փուլի 4–րդ տուրի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ ընդունեց «Ֆերենցվարոշին»։
Հունգարական թիմն արտագնա հաղթանակ տոնեց 2–0 հաշվով․ դուբլ ձևակերպեց Հաիթին ներկայացնող Լենի Ժոզեֆը։ Երկու դեպքում էլ գոլային փոխանցում կատարեց նորվեգացի Զաքարիսենը։
Այս հանդիպումից հետո «Միլանը» 3 միավորով մրցաշարային աղյուսակում 26–րդն է։ «Ֆերենցվարոշը» 12 միավորով «Բորնմութի» հետ գլխավորում է աղյուսակը։
Գոլերն՝ ԱՅՍՏԵՂ։

«Քրիսթալ Փելասը» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Հոֆենհայմի» հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի՝ 1–1 հաշվով։ Պրասի գոլին հանդիպման վերջին րոպեներին տանտերերը պատասխանեցին Կամադայի գոլով։
Գոլերն՝ ԱՅՍՏԵՂ։
Զուգահեռաբար ընթացող հանդիպումների արդյունքները․
«Անդերլեխտ» — «Զալցբուրգ» / 2–0
«Լևսկի» — «Յագելոնիա» / 1–0
Մրցաշարային աղյուսակը
























































