ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի 4–րդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել էր պորտուգալական «Տորենսեին»։
Առաջին խաղակեսից հետո լուսատախտակին հաշիվը 1–1 էր։ Հանդիպման 13–րդ րոպեին տանտերերի հարձակվող Ագիրեն բացեց հաշիվը։ Սակայն 25–րդ րոպեին Կուբան ներկայացնող ֆուտբոլիստը կարմիր քարտ ստացավ․ պորտուգալական թիմը մնաց 10 հոգով։ Մինչ ընդմիջման գնալը, 41–րդ րոպեին, երևանյան թիմի ֆուտբոլիստները հավասարացրին հաշիվը․ Շաղոյանի փոխանցումից աչքի ընկավ Մուրադյանը։
Երկրորդ խաղակեսում մեր թիմի ֆուտբոլիստներն արդեն առաջ անցան հաշվի մեջ․ 59–րդ րոպեին աչքի ընկավ Բրունո Վիլսոնը։ 77–րդ րոպեին թիմերի կազմերը ևս հավասարվեցին․ «Արարատ-Արմենիայի» կազմում կարմիր քարտ ստացավ դարպասապահ Բրավիմը։ Ավելացված րոպեներին տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը․ աչքի ընկավ Վասկեսը։ Քիչ անց պորտուգալական թիմը ևս մեկ գոլ խփեց և հաղթանակ կորզեց 3–2 հաշվով։
Չորս տուրից հետո «Արարատ-Արմենիան» դեռ միավոր չի վաստակել և եզրափակում է լիգայի փուլի մրցաշարային աղյուսակը։
«Արարատ-Արմենիան» հաջորդ՝ 5–րդ տուրում, նոյեմբերի 26–ին, կհյուրընկալվի «Զալցբուրգին»։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Մրցաշարային աղյուսակը
























































