Կիպրոսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ապոստոլոս Մանցիոսը հրապարակել է նոյեմբերյան հանդիպումների համար հրավիրված ֆուտբոլիստների ցանկը։
Հայտացուցակում ընդգրկվել է 27 ֆուտբոլիստ։ Նրանցից երեքը՝ Յասոնաս Պիկիսը, Զանոս Սավվան և Մորգան Բրաունը, առաջին անգամ են հրավիրվել ազգային հավաքական։
Կիպրոսի ֆուտբոլային ֆեդերացիան ներկայացրել է նաև ֆուտբոլիստների բաշխվածությունն ըստ ակումբների։
Հրավիրված ֆուտբոլիստներն՝ ըստ ակումբների
«ԱԵԿ Լառնակա»՝ Անդրեաս Պարասկևաս, Խարալամբոս Կիրիակու, Կոստաս Պիլեաս։
«ԱԵԼ Լիմասոլ»՝ Եվագորաս Անտոնիու։
«Անորտոսիս»՝ Կոստակիս Արտիմատաս։
«ԱՊՈԵԼ»՝ Կոնստանտինոս Լաիֆիս, Ստավրոս Գեորգիու։
«Ապոլոն Լիմասոլ»՝ Յորղոս Մալեկկիդիս, Լեոնիդաս Կոնոմիս, Մորգան Բրաուն։
«Արիս Լիմասոլ»՝ Խարալամբոս Խարալամբուս։
«Օլիմպիակոս Նիկոսիա»՝ Զանոս Սավվա։
«Օմոնիա»՝ Անգելոս Նեոֆիտու, Անդրոնիկոս Կակուլիս, Պանայիոտիս Անդրեու, Ֆաբիանո Ֆրեյտաս։
«Լևադիակոս»՝ Յոաննիս Կոստի։
«Յանգ Բոյս»՝ Ժոել Մոլ։
«Բարնլի»՝ Մարկուս Էդվարդս։
«Փյունիկ»՝ Յասոնաս Պիկիս։
«Ուտրեխտ»՝ Նիկոլաս Պանայիոտու։
«Ցրվենա Զվեզդա»՝ Լոիզոս Լոիզու։
«Հելլաս Վերոնա»՝ Գրիգորիս Կաստանոս։
«Նոթս Քաունթի»՝ Նիկոլաս Ցարուլլա։
«ԲԿՄԱ Սոֆիա»՝ Յոաննիս Պիտտաս։
«ՈւՏԱ Արադ»՝ Մարինոս Ցիոնիս։
«Ուոթֆորդ»՝ Հեկտոր Կիպրիանու։
Կիպրոսի հավաքականը նոյեմբերի 12-ին Երևանում կմրցի Հայաստանի ընտրանու հետ, իսկ նոյեմբերի 15-ին սեփական հարկի տակ կընդունի Չեռնոգորիայի հավաքականին։
























































