Նեյմարի հայրը՝ բրազիլացի գործարար Նեյմար դա Սիլվա Սանտոսը, նշանակվել է «Սանթոսի» գլխավոր տնօրեն։ Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել ակումբի նախագահ Մարսելո Տեյշեյրայի հետ։
Գործարարի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ավարտը։
Նրա հետագա պաշտոնավարումը կախված կլինի դեկտեմբերի 12-ին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքներից․ եթե Տեյշեյրան վերընտրվի, Նեյմարի հայրը կշարունակի աշխատանքը նաև հաջորդ մրցաշրջանում։
Նեյմարի հայրը վերջին շրջանում ակտիվորեն մասնակցել է ակումբի կառավարմանն ու ռազմավարական որոշումների կայացմանը։ Այժմ նա պաշտոնապես կզբաղեցնի գործադիր պաշտոն և պատասխանատվություն կկրի ակումբի կառավարման կարևոր ուղղությունների համար։




























































