Բրազիլիայի առաջնության 29-րդ տուրում «Սանտոսը» սեփական հարկի տակ ընդունել էր մրցաշարային աղյուսակի առաջատար «Ֆլամենգոյին»։ Դրամատիկ պայքարում անցած հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքիով՝ 2:2:
Հյուրերը շատ վստահ մեկնարկեցին և Դանիլոյի ու Լուկաս Պակետայի գոլերի շնորհիվ առաջին կեսից հետո հաղթում էին 2:0 հաշվով:
Խաղի ընթացքն ամբողջությամբ փոխվեց երկրորդ խաղակեսում, երբ դաշտ դուրս եկավ Նեյմարը՝ փոխարինելով Ֆիլիպե Կոուտինյոյին: 34-ամյա հարձակվողը իսկական փրկիչ դարձավ իր թիմի համար․ 82-րդ րոպեին նա անվրեպ իրացրեց նշանակված առաջին 11-մետրանոցը, իսկ ընդամենը 6 րոպե անց ևս մեկ հարվածով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը՝ ձևակերպելով դուբլ:
Այսպիսով, Նեյմարը Բրազիլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 13 խաղում իր ակտիվում արդեն ունի 8 գոլ և 3 գոլային փոխանցում:
Չնայած տպավորիչ քամբեքին՝ «Սանտոսը» ընդհատեց 5 խաղից բաղկացած հաղթարշավը, վաստակեց 42 միավոր և նահանջեց 8-րդ հորիզոնական: «Ֆլամենգոն» 61 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ




























































