ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրել պատրաստվող Կոձո Տաշիման անդրադարձել է Ֆոլարին Բալոգունի՝ Աշխարհի գավաթի խաղարկության ընթացքում որակազրկման հետ կապված միջադեպին։ Ֆուտբոլիստի որակազրկումը չեղարկվել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել էր Ջանի Ինֆանտինոյին։
«Ես երբեք չեմ տեսել, որ ֆուտբոլիստին թույլ տան մասնակցել հաջորդ հանդիպմանը՝ կարմիր քարտ ստանալուց հետո։
Հուսով եմ՝ համաշխարհային ֆուտբոլում նման բան այլևս երբեք չի կրկնվի։ Ինֆանտինոն այդպես էլ չի բացատրել, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ։ ՖԻՖԱ-ի նախագահը դեռևս չի պատասխանել բազմաթիվ հարցերի։
Ճապոնիայի ֆուտբոլային ասոցիացիայում, Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայում և ՖԻՖԱ-ում ավելի քան 20 տարվա փորձի հիման վրա՝ ընտրվելու դեպքում կցանկանայի դրական փոփոխությունների հասնել», — մեջբերում է Տաշիմային BBC-ն։
Ճապոնիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախկին նախագահ և ներկայիս պատվավոր նախագահ Կոձո Տաշիման որոշել է իր թեկնածությունն առաջադրել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում։
68-ամյա ֆունկցիոները հայտարարել է, որ այդ որոշումը կայացրել է Ճապոնիայի ֆուտբոլային ասոցիացիայի լիակատար աջակցությամբ։



























































