Ֆրանսիական Լիգա 1-ի 2026/27 թթ. մրցաշրջանի 10-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Տրուային» (1-0)։
«Պարկ դե Պրենսում» կայացած հանդիպման միակ և հաղթական գոլը առաջին խաղակեսի վերջնամասում՝ 39-րդ րոպեին, խփեց տանտերերի ուկրաինացի պաշտպան Իլյա Զաբարնին։
Այս հաղթանակից հետո փարիզյան գրանդը վաստակեց 23 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 3 միավորով առաջ անցնելով 2-րդ տեղում ընթացող «Փարիզից»։ «Տրուան» 8 միավորով գտնվում է 16-րդ հորիզոնականում։
Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































