Իսպանիայի Լա լիգայի 2026/27 մրցաշրջանի 12-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս խոշոր հաշվով առավելության հասավ «Վալենսիայի» նկատմամբ (3-0)։
«Սերուցքայինների» կազմում հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացեց Ֆեդերիկո Վալվերդեն։ 36-րդ րոպեին Արդա Գյուլերը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ Երկրորդ խաղակեսում՝ 75-րդ րոպեին, Գյուլերի փոխանցումից հետո Կիլիան Մբապեն խփեց մադրիդցիների երրորդ գնդակը։
79-րդ րոպեին դաշտի տերերը մնացին տասը հոգով. «Վալենսիայի» ավագ Խոսե Լուիս Գայան ուղիղ կարմիր քարտ ստացավ Կիլիան Մբապեի նկատմամբ թույլ տված կանոնների խախտման համար՝ ընդհատելով մադրիդցիների վտանգավոր արագ հակագրոհը։
Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 30 միավոր և հավասարվեց մրցաշարային աղյուսակը գլխավորող «Բարսելոնային»։ Կատալոնական թիմն այս տուրի իր հանդիպումը կանցկացնի վաղը՝ նոյեմբերի 8-ին, հյուրընկալվելով 28 միավորով 3-րդ տեղում ընթացող Մադրիդի «Ատլետիկոյին»։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































