«Ֆիորենտինայում» վարձավճարով հանդես եկող վինգեր Ֆրանկո Մաստանտուոնոն կիսվել է Մադրիդի «Ռեալի» մասին իր տպավորություններով: 19-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները շարունակում են պատկանել «սերուցքայիններին», սակայն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը նա փորձ ձեռք կբերի Իտալիայում:
«Ինձ շատ է դուր գալիս Ջուդ Բելինգեմը․ նա իմ սիրելի ֆուտբոլիստն է «Ռեալում»։ Շատ եմ հավանում նաև Վինիին, Մբապեին, Վալվերդեին, Բրահիմ Դիասին, իսկ այժմ արդեն նաև Դիոմանդեին ու Էսպիին։ Անհավանական թիմ է»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Հիշեցնենք, որ Ֆրանկո Մաստանտուոնոն «Ֆիորենտինայի» կազմում անցկացրած 12 հանդիպումներում դարձել է 4 գոլի հեղինակ։ Երիտասարդ խաղացողի գործող պայմանագրի ժամկետն «արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականը։


























































