Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 13-րդ տուրում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում նվազագույն հաշվով հաղթեց Գյումրու «Շիրակին» (1-0):
Հանդիպման միակ և հաղթական գոլը առաջին խաղակեսի վերջնամասում՝ 40-րդ րոպեին, խփեց «բազեների» սերբ հարձակվող Մարկո Լազետիչը։
Այս հաղթանակի շնորհիվ «Նոան» վաստակեց 34 միավոր և կրկին միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ շրջանցելով «Փյունիկին»։ «Շիրակը» 14 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Հանդիպման տեսագրությունը․
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































