Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է կատալոնական «Բարսելոնայի» դեմ առաջիկա դիմակայության սպասելիքներով։
«Մենք խաղալու ենք մի թիմի դեմ, որը շատ ուժեղ է։ Գիտակցում ենք, որ հանդիպման մեծ մասում մեզ համար բարդ է լինելու, և, բնականաբար, կփորձենք խաղալ այնպես, ինչպես ծրագրել ենք: Մենք մշտապես մրցում ենք շատ լավ, գուցե և լավագույն թիմի դեմ. դրանում ես կասկած չունեմ: Նրանք հսկայական տաղանդ ունեն կիսապաշտպանությունում և հարձակման գծում: Սա լինելու է բարդ և ծանր հանդիպում, ինչպես միշտ լինում է «Բարսելոնայի» դեմ խաղերում, ուստի պետք է գործենք այնպես, որ կարողանանք խնդիրներ ստեղծել նրանց համար»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo պարբերականը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի շրջանակում կայանալիք «Ատլետիկո» — «Բարսելոնա» հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 8-ին. մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 00:00-ին։


























































