Իտալական «Կոմոյի» արգենտինացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Նիկո Պասը նախորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում անձամբ կապ է հաստատել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ և բացատրել պահեստայինի կարգավիճակով «սերուցքայինների» ճամբար վերադառնալու իր դժկամությունը։
«Ես ամբողջ սրտով սիրում եմ «Ռեալը» և անսահման հարգում եմ ձեզ։ Բայց ես կնախընտրեի առնվազն ևս մեկ մրցաշրջան մնալ «Կոմոյում», որպեսզի մասնակցեմ յուրաքանչյուր խաղի և լիարժեք զարգանամ՝ «Ռեալում» պահեստային լինելու փոխարեն»,- Պասի խոսքերն է մեջբերում հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրած 13 հանդիպումներում «գոլ+փոխանցում» համակարգով արդեն վաստակել է 14 միավոր՝ դառնալով նույնքան արդյունավետ գործողության հեղինակ։

























































