«Նապոլիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն կարող է կարիերան շարունակել ՊՍՎ-ում։ Այս մասին հայտնում է իտալացի հայտնի լրագրող Նիկոլո Սկիրան։
Էյնդհովենը ներկայացնող ակումբը հետաքրքրված է 35-ամյա բելգիացու ծառայություններով և արդեն հարցում է ուղարկել նրա տրանսֆերի վերաբերյալ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դե Բրույնեն կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ «Նապոլիից»։
Նշվում էր, որ ֆուտբոլիստը տարաձայնություններ ունի թիմակիցներից մի քանիսի, այդ թվում՝ Ռասմուս Հոյլունդի և ավագ Ջովանի Դի Լորենցոյի հետ։


























































