Նոյեմբերի 12-ին Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի նախավերջին տուրի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է Կիպրոսի ընտրանուն։
Առաջին խաղակեսի սկզբում մեր թիմը գրավեց մրցակցի դարպասը, սակայն այն չեղարկվեց՝ նախորդող դրվագում արձանագրված խախտման համար։ Քիչ անց՝ 10–րդ րոպեին, «Փյունիկի» հարձակվող Յասոնաս Պիկիսը, ով նորամուտն էր նշում Կիպրոսի հավաքականի կազմում, բացեց հանդիպման հաշիվը։ Այդ գնդակը միակն էր առաջին խաղակեսում։
Գոլը՝ ԱՅՍՏԵՂ։
Հայաստանի, Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականներն ընդգրկված են 2-րդ խմբում։ Այս խմբի 5–րդ տուրի մյուս՝ Չեռնոգորիայի և Լատվիայի միջև հանդիպումը կմեկնարկի քիչ անց։
Հիշեցնենք` Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 15-ին, վերջին տուրի շրջանակում, ժամը 18։00-ին, մրցակցի հարկի տակ կհանդիպի Լատվիայի թիմի հետ։
Մրցաշարային աղյուսակն այս պահին՝ ստորև․


























































