Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է առաջիկա հանդիպումների համար ազգային թիմի կազմի ընտրությունը։ Բրազիլիայի հավաքական հրավիրված խաղացողների թվում է նաև «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան։
Կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան դժգոհություն էր հայտնել այս որոշման առիթով, քանի որ նախորդ միջազգային դադարի ժամանակ բրազիլացին վնասվածք էր ստացել։
«Մենք որևէ հատուկ խնդրանք չենք ստացել «Բարսելոնայից», և դրանք մեզ պետք էլ չեն: Միջազգային դադարների ընթացքում մենք հրավիրելու ենք այն ֆուտբոլիստներին, որոնց կարևոր ենք համարում Բրազիլիայի հավաքականի համար»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Իտալացի մասնագետը պնդել է, որ Բրազիլիան շարունակելու է հավաքական հրավիրել թիմի համար առանցքային խաղացողներին՝ անտեսելով Ռաֆինյայի վնասվածքների պատմության վերաբերյալ կատալոնական ակումբի մտավախությունները։
Նոյեմբերին բրազիլացիները երկու ընկերական հանդիպում կանցկացնեն Սինգապուրում։ Նոյեմբերի 14-ին «պենտակամպոնները» կմրցեն Ճապոնիայի, իսկ նոյեմբերի 17-ին՝ Սինգապուրի ընտրանիների դեմ։



























































