Մադրիդի «Ռեալի» 21-ամյա կիսապաշտպան Արդա Գյուլերը չի հայտավորվել Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի՝ հունական ԱԵԿ-ի դեմ հանդիպմանը։ Այս մասին իր սոցիալական ցանցերում հաղորդում է Madrid Zone-ը։ Նշենք, որ խաղը կկայանա երեքշաբթի՝ նոյեմբերի 3-ին։
Աղբյուրի տեղեկություններով՝ նման որոշման միակ պատճառը ֆուտբոլիստին հանգստի հնարավորություն տրամադրելն է։ Ընդգծվում է, որ Գյուլերն առողջական ոչ մի խնդիր չունի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԵԿ-ի դեմ խաղում «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ծրագրել է կազմի լայնածավալ ռոտացիա իրականացնել։ Մասնավորապես, սպասվում է, որ մեկնարկային րոպեներից խաղադաշտ դուրս կգան Էդուարդո Կամավինգան, Բրահիմ Դիասը, Էնդրիկը, Անտոնիո Ռուդիգերը, Ալվարո Կարերասը և Դենել Դումֆրիսը։
























































