Բիլբաոյի «Ատլետիկի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Ունաի Սիմոնը խոսել է իր ապագայի մասին։ Վերջերս 29-ամյա իսպանացին ճանաչվել է 2026 թվականի լավագույն դարպասապահ։
Նշվում է, որ նրա ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», «Բարսելոնան», «Յուվենտուսը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Չնայած դրան՝ Սիմոնը չի ցանկանում լքել հարազատ ակումբը, որի սանն է հանդիսանում։
«Ես չեմ հեռանա։ Նույնիսկ եթե ինչ-որ մեկն առաջարկի 150 միլիոն եվրո, ես դա միևնույն է չեմ անի։ Ես չեմ ուզում հեռանալ։ Քանի դեռ «Ատլետիկն» ուզում է, որ ես մնամ այստեղ, ես ոչ մի տեղ չեմ գնա»,— Սիմոնի խոսքերն է մեջբերում իսպանական Marca պարբերականը։
Ընթացիկ մրցաշրջանում Սիմոնն «Ատլետիկի» կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ բաց թողնելով 10 գնդակ. 5 խաղում իսպանացին դարպասը պահել է անառիկ։




























































