Չեմպիոնների լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի չորրորդ տուրում կատալոնական «Բարսելոնան» «Սփոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում երեք անպատասխան գնդակ ուղարկեց անգլիական «Ասթոն Վիլայի» դարպասը (3-0):
Հանդիպման հաշիվը շատ արագ՝ արդեն 7-րդ րոպեին, բացեց Լամին Յամալը։ Խփելով Չեմպիոնների լիգայում իր 14-րդ գոլը՝ իսպանացին գերազանցեց Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի ռեկորդը՝ դառնալով մինչև 20 տարեկանների տարիքային խմբում ՉԼ-ի պատմության լավագույն ռմբարկուն։
Երկրորդ խաղակեսում տանտերերի առավելությունն ամրապնդեց Ռաֆինյան։ Բրազիլացի հարձակվողն աչքի ընկավ 52-րդ և 64-րդ րոպեներին՝ դառնալով դուբլի հեղինակ։ Այս գոլերի շնորհիվ Ռաֆինյան Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» կազմում իր գոլերի քանակը հասցրեց 23-ի՝ շրջանցելով լեգենդար Ռիվալդոյին և դառնալով կատալոնական ակումբի պատմության 4-րդ լավագույն ռմբարկուն այս հեղինակավոր մրցաշարում։
Լիգայի փուլի 5-րդ տուրում «Բարսելոնան» նոյեմբերի 25-ին (երևանյան ժամանակով՝ ժամը 21:45-ին) Բաքվում ուժերը կչափի ադրբեջանական «Սաբահի» հետ, իսկ «Ասթոն Վիլան» նախորդ օրը՝ նոյեմբերի 24-ին նույն ժամին կհյուրընկալվի թուրքական «Գալաթասարային»։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































