«Միլանը» հայտարարեց երկու նոր տրանսֆերի մասին։
«Բարսելոնայի» պաշտպան Սերժինյո Դեստը տեղափոխվեց իտալական ակումբ։ Նրա պայմանագիրը վարձակալական հիմունքներով է՝ գնման իրավունքով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ գործարքը 20 մլն եվրո կարժենա։
Դեստը «Բարսելոնա» էր տեղափոխվել «Այաքսից» 2020 թվականին։
«Միլանը» ևս մեկ վարձակալական պայմանագիր է կնքել՝ «Վոլֆսբուրգից» ձեռք բերելով 19-ամյա կիսապաշտպան Աստեր Վրանկսին։ Նրա պայմանագրում ևս գնման մասին կետ կա։
Վրանկսը «Վոլֆսբուրգ» էր տեղափոխվել նախորդ տարվա ամռանը։
⚽ Տրանսֆերային պատուհանի վերջին օրվա ամենակարևոր և հետաքրքիր գործարքները՝ ԱՅՍՏԵՂ։