«Չելսին» հայտարարել է «Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ պայմանագիր կնքելու մասին։
Կողմերը պայմանագիր են կնքել 2 տարի ժամկետով։ Տրանսֆերի գումարը կազմել է 12 մլն եվրո։
«Ես շատ ուրախ եմ.․․ Ինձ համար պատիվ է լինել այս թիմի մի մասը: Ես կիսատ գործեր ունեմ Պրեմիեր լիգայում, ուստի հաճելի է վերադառնալ: Շատ հետաքրքիր է լինելու»,- ասել է հարձակվողը։