«Բրայթոնը» պաշտոնապես հայտարարել է «Չելսիի» կիսապաշտպան Բիլի Գիլմորի հետ պայմանագիր կնքելու մասին։
Կողմերը պայմանագիր են կնքել 4 տարի ժամկետով։
21-ամյա շոտլանդացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբին միացել է 2017 թվականին «Ռեյնջերսից»:
Նախորդ մրցաշրջանում Գիլմորը Պրեմիեր լիգայում անցկացրել է 24 հանդիպում («Նորվիչում»՝ վարձավճարով)՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։