«Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոն տեղափոխվեց «Լիվերպուլ», հայտնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը։
«Լիվերպուլը» վարձակալել է ֆուտբոլիստին 1 տարի ժամկետով։ Ըստ Football Italia-ի՝ անգլիական ակումբը վարձակալության համար կվճարի 4․5 մլն եվրո և մրցաշրջանի ավարտից հետո հնարավորություն կունենա 37․5 մլն եվրոյով ձեռք բերել կիսապաշտպանի լրիվ տրանսֆերը։
Նախորդ մրցաշրջանում Արթուրը թուրինյան ակումբի կազմում մասնակցել է 31 խաղի։
⚽ Տրանսֆերային պատուհանի վերջին օրվա ամենակարևոր և հետաքրքիր գործարքները՝ ԱՅՍՏԵՂ։