«Լեսթերն» իր պաշտոնական կայքում հայտնել է «Ռեյմսի» պաշտպան Վութ Ֆասի հետ պայմանագիր կնքելու մասին։
24-ամյա բելգիացին 5 տարվա պայմանագիր է կնքել «Աղվեսների» հետ, որը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Գործարքի գումարը չի հաղորդվում։
Transfermarkt-ը Բելգիայի հավաքականի խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։
Ընդհանուր առմամբ, պաշտպանը ֆրանսիական ակումբի կազմում անցկացրել է 77 հանդիպում, որոնցում դարձել է հինգ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկության չորս հանդիպումներից հետո «Լեսթերը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին՝ 20-րդ տեղը։
⚽ Տրանսֆերային պատուհանի վերջին օրվա ամենակարևոր և հետաքրքիր գործարքները՝ ԱՅՍՏԵՂ։