«Բարսելոնայի» նախկին հարձակվող Մարտին Բրեյթվեյթը տեղափոխվել է կատալոնական մեկ այլ ակումբ՝ «Էսպանյոլ»:
31-ամյա դանիացի հարձակվողի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
«Բարսելոնան» երեկ հայտարարեց Բրեյթվեյթի հետ պայմանագիրը խզելու մասին։
Ֆուտբոլիստը կատալոնական թիմի կազմում խաղում էր 2020 թվականից, անցկացրել է 59 հանդիպում և դարձել 10 գոլի հեղինակ։