Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Թուրքիայում։ Ինչպես հայտնում է Ajansspor-ը, 37-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել «Ֆեներբահչեն»։
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը։
Պորտուգալացու հետ շփվել է իր հայրենակիցը՝ «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը։ Նա համոզել է Ռոնալդուին տեղափոխվել Թուրքիա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի առաջնությունում տրանսֆերային պատուհանը կփակվի սեպտեմբերի 8-ին։
⚽ Տրանսֆերային պատուհանի վերջին օրվա ամենակարևոր և հետաքրքիր գործարքները՝ ԱՅՍՏԵՂ։