Սլովակիայի հավաքականի դարպասապահ Մարտին Դուբրավկան, որի իրավունքները պատկանում են «Նյուքասլին», 2022/2023 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի ՄՅՈՒ-ում։ Այս մասին հաղորդում է «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը։ Պայմանագրում գնման վերաբերյալ կետ է առկա։
33-ամյա դարպասապահը «Նյուքասլում» հանդես էր գալիս 2018 թվականից։ Նա 130 խաղ է անցկացրել թիմի կազմում և բաց թողել 175 գնդակ։ 2019/2020 մրցաշրջանում Դուբրավկան ճանաչվել է թիմի լավագույն խաղացող։
Ավելի վաղ նա հանդես է եկել նաև Պրագայի «Սպարտայում», «Սլովանում», դանիական «Էսբերգում» ու «Ժիլինայում»։
⚽ Տրանսֆերային պատուհանի վերջին օրվա ամենակարևոր և հետաքրքիր գործարքները՝ ԱՅՍՏԵՂ։