Բրազիլացի վինգեր Վիլիանը, որն ավելի վաղ հանդես էր գալիս «Չելսիում», դարձել է լոնդոնյան մեկ այլ ակումբի՝ «Ֆուլհեմի» խաղացող։ Ինչպես հաղորդում է ակումբն իր պաշտոնական կայքում՝ խաղացողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023-ի ամառ։
«Ուրախ եմ, որ այստեղ եմ, ուրախ եմ, որ վերադարձա Պրեմիեր լիգա։ «Ֆուլհեմը» յուրահատուկ ակումբ է, որն ուզում ավելի լավը դառնալ, ուզում է ավելի շատ բաների համար պայքարել, դրա համար էլ ես այստեղ եմ, որ օգնեմ, և չեմ համբերում՝ երբ եմ սկսելու»,-ասել է Վիլիանը ակումբի կայքին։
Վիլիանը «Կորինտիանսի» սան է։
⚽ Տրանսֆերային պատուհանի վերջին օրվա ամենակարևոր և հետաքրքիր գործարքները՝ ԱՅՍՏԵՂ։