«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղի արդյունքի մասին (1-1):
«Հանդիպումը մենք սկսեցինք շատ, շատ լավ, շատ համարձակ և արդյունավետ: Առաջին խաղակեսում մենք արժանի էինք հաղթանակի և դրա հնարավորությունն ունեինք: Ցավոք, Մադրիդի «Ռեալը» դարպասը գրավեց ստանդարտից հետո և այլևս շանսեր չունեցավ: Թույլ չտվեցինք նրանց ստեղծել ինչ-որ բան:
Հանդիպան հաշիվը հիասթափեցնող է: Մեզ անհրաժեշտ էր հանգստություն պահպանել և չկորցնել մեր նկատմամբ վստահությունը: Հանդիպման երկրորդ կեսին ավելի շատ մարտավարական պայքար էր ընթանում, և նկատելի դարձավ, որ մենք հոգնել ենք: Մենք ընդամենը մի քանի օր ժամանակ ունեինք վերականգնելու մեկ այլ դժվար խաղից հետո: Այսպիսով, մենք պետք է համակերպվենք 1:1-ի հետ:
Մենք արժանի էինք մեր գոլին և պարտավոր էինք գոնե մեկ անգամ ևս խփել: Մենք գնդակ բաց թողեցին պարզպես ոչ մի բանից. դա տեղի է ունենում անհատապես ուժեղ խաղացողների դեմ հանդիպումներում», – Տուխելի խոսքերն է մեջբերում BT Sport-ը: